ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դա գեղարվեստական գրականություն չի, այլ դաժան, դժոխային իրականություն

Դա գեղարվեստական գրականություն չի, այլ դաժան, դժոխային իրականություն
18.03.2025 | 16:06

Ինչքան էլ ցրվես, ինչքան էլ ուրիշ բաների մասին մտածես, մեկ ա՝ ժամանակ առ ժամանակ սիրտդ սկսում ա ծակել։ Ո՜նց մոռանաս պատերազմը, ո՜նց մոռանաս մեր զոհերին, ո՜նց մոռանաս մեզ կրծող վիշտը։ Ու էդ պահերին մի երկու բառ եմ գրում՝ տխուր, լացկան, որ սիրտս մի քիչ թեթևանա։

Մեկ էլ հանկարծ... Մեկ էլ հանկարծ իմ գրածի տակ մի մեկնաբանություն ա հայտնվում՝ պատերազմում որդի կորցրած մայրը շնորհակալություն ա հայտնում, որ զգում ու նկարագրում եմ իր ապրումները... Հա՛, հենց ինքը՝ աշխարհի վիշտն ուսերին առած մեր սուրբ Մարիամը: Նա անձամբ կարդում ա իմ գրածը՝ բառերը, բառերը, բառերը, ու շնորհակալություն հայտնում, որ պատմում եմ իր վիշտը: Ե՞ս... Ես նրա վշտի մի փշրանքն անգամ չեմ տեսնում, ես չեմ էլ պատկերացնում դրա չափերը:

Ու ես... Ու ասես գլխիս սառը ջուր լցնեն: Զարհուրում եմ:

Ու՜ր եմ մտել իմ ցեխոտ կոշիկներով: Ո՜վ ա ինձ իրավունք տվել:

Ախր, դա գեղարվեստական գրականություն չի, սիրուն բառեր չեն, այլ դաժան, դժոխային իրականություն ա, իրական կյանք ա՝ անկյանք կյանք:

Գիտեք՝ հեշտ ա՞... Գիտեք հեշտ ա՞ մտնել որդուն կորցրած մոր սրբատեղի, գիտեք հեշտ ա՞ բզբզել նրա մի կյանք վիշտը, զառի նման բառերը նետելով խաղալ էն դժնդակ, անամոք դատարկության հետ, որում նա հայտնվել ա...

Ու՜ր եմ խցկվել...

Ես չգիտեի, ինձ թվում էր, թե ինձ հուզող, իմ հոգին կրծող բանի մասին եմ գրում, սիրտս եմ թեթևացնում... Իսկ ես... Ու՜ր եմ խցկվել...

Ու ես, որ կյանքում ձեռքումս ղեկ չեմ բռնել, նմանվում եմ մեկին, որին նստացրել են մարդկանցով լցված ավտոբուսի ղեկին, ու ավտոբուսն արդեն պոկվել ա տեղից...

Դժվար ա, դժվար, շատ դժվար ա, շատ ծանր ա...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14611

Մեկնաբանություններ